Թվեր, փաստեր և ֆինանսեր․ ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։
ԵՄ-ն Հայաստան է ուղարկում 34 մլն եվրո անհետաձգելի աջակցություն։ Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ իրենք այդպիսով կմեղմեն Հայաստանի մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները։
Մինչ հայկական ծաղիկն ու սեզոնային միրգ բանջարեղենը փակվում է ռուսական շուկայի առջև՝ Կառավարությունը հայտնում է, որ Հայաստանից Ուկրաինա և Վրաստան է արտահանվել 162 տոննա ծիրան։Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ հունիսի 1-17-ը Հայաստանից արտահանվել է 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ, ինչպես նաև մոտ 1․8 մլն հատ ծաղիկ։
Փոփոխվում է նաև դեպի ՌԴ արտագնա աշխատանքի պատկերը։ Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ 42,366 ՀՀ քաղաքացի է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Ռուսաստան մեկնել՝ 3160-ով քիչ, քան նախորդ տարի։
Իշխանությունները հավելյալ 2 միլիարդ 106 միլիոն դրամ կհատկացնեն ՀՀ ԱԱԾ բնականոն գործունեությունն ապահովելու համար։Կառավարության որոշման մեջ նշվում է, որ սա թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ԱԱԾ-ի աշխատանքը։
Հայ գործատուները 100,000 դրամ միանվագ աջակցություն կստանան 63-ից բարձր և հաշմանդամությամբ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում։ Ծրագիրն առաջարկվում է սկսել 2027 թվականի հունվարի 1-ից։
Եվ վերջում՝ 2026թ․ առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանի ներմուծման ծավալների շուրջ 23%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին, մոտ 18%-ը՝ ԵՄ երկրներին, մոտ 15%-ը՝ Չինաստանին, և մոտ 5%-ը՝ Իրանին։ ՀՀ պարենամթերքի ներմուծման ծավալներում ամենամեծ կշիռն ունի ցորենը, որի ներմուծումը 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 6 անգամ՝ կազմելով մոտ 77 հզր տոննա։