«Հայաստանն այլևս ազգային պետություն չէ»․ Նաիրի Հոխիկյան

«Հայաստանն այլևս ազգային պետություն չէ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Հայաստանն այլևս ազգային պետություն չէ։ Մեր սիրելի երկիրը դարձել է բնակչության սոցիալական պահանջմունքների բավարարման համար գոյություն ունեցող պետական միավոր, որտեղ բնիկ ազգի շահերը և պատմական արժեքները ոտնահարված են։
     Հիմա Հայաստանում գոյություն ունի սոսկ մեկ նպատակ՝ ապրել, սնվել, ուրախ լինել։
     Հայաստանում այլևս գոյություն չունի հայ ազգի երազանքների իրականացման առաջնահերթություն, և բոլոր այն արժեքները, որոնց համար պայքարել ու արյուն, քրտինք են թափել ազգի լավագույն զավակները, հիմա համարվում են անտեղի։
     Սա պետք է ընդունել ի գիտություն, չզբաղվել ինքնախաբեությամբ և գործել նոր իրականության պայմաններում՝ մտածելով, որ Հայաստանը թուրքական օկուպացիայի մեջ է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *