Սև ծովում անօդաչուի հարվածից Պանամայի դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմի անդամ է զոհվել

Սև ծովում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Պանամայի դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պանամայի ծովային վարչության տվյալներին։

Գերատեսչության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը։ Վիրավոր նավաստիներից մեկի վիճակը ծանր է։ Չնայած ստացած վնասվածքներին՝ նավը շարունակել է ընթանալ սահմանված երթուղով։

Պանամայի իշխանությունները հայտարարել են, որ պաշտոնական տեղեկատվություն հավաքագրելու համար գործարկել են համապատասխան արձանագրությունները և կապի մեջ են պատահարի հետ առնչություն ունեցող բոլոր կողմերի հետ։

Միևնույն ժամանակ, հաղորդագրության մեջ չի հստակեցվում, թե որ կողմից է իրականացվել հարձակումը։ Այնուամենայնիվ, գերատեսչությունը նավերին խորհուրդ է տվել խուսափել Սև ծովում ուկրաինական և ռուսական ջրերով, ինչպես նաև Ազովի ծովի ջրատարածքով անցնող երթուղիներից։

Պանաման տնօրինում է նավերի գրանցման աշխարհի ամենախոշոր ռեգիստրը. նրա դրոշի ներքո է նավարկում համաշխարհային առևտրային նավատորմի շուրջ 16%-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *