Մեկնարկել են Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները․ հայտնում են մարզպետարանից։
Վնասների գույքագրում իրականացվում է տեղում` յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։
Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում տեղացել է խոշոր՝ ձվի չափի կարկուտ։