Պակիստանի ներքին գործերի նախարարը բանակցությունների նպատակով ժամանել է Իրան

Պակիստանի ներքին գործերի նախարար Սայեդ Մոհսին Նաքվին շաբաթ օրն Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին ուղղված դիվանագիտական ջանքերի շրջանակում ժամանել է Խորասան-Ռեզավի նահանգի Մաշհադ քաղաք, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:

Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումներից առաջ նախարարի և նրան ուղեկցող պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մաշհադի օդանավակայանում։

Վերջին շաբաթներին Նաքվին արդեն իսկ մի քանի անգամ այցելել էր Թեհրան՝ իրանա-ամերիկյան երկխոսության շուրջ խորհրդակցություններին մասնակցելու մասնակցելու համար։ Նրա այս այցը պաշտոնապես հաստատվել է. Շահիդ Հաշեմի-Նեժադի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Խորասան-Ռեզավիի նահանգապետ Ղոլամհոսեյն Մոզաֆարին։

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բաղային ավելի վաղ նշել էր, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության գործընթացում Պակիստանի նախարարի այցը Իսլամաբադի միջնորդական և դիվանագիտական ջանքերի շարունակությունն է։

Այցի ընթացքում Նաքվին նախատեսում է առանձին հանդիպումներ ունենալ Իրանի ներքին գործերի նախարար Էսքանդար Մոմենիի և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս շաբաթ Իրանի և ԱՄՆ-ի նախագահները ստորագրել են Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը:

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը շնորհավորել է Իրանի ղեկավարությանն ու ժողովրդին համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ ընդգծելով տարածաշրջանային կայունության և Պակիստանի ու Իրանի միջև համագործակցության զարգացման համար դրա կարևորությունը:

Մասուդ Փեզեշքիանի և Դոնալդ Թրամփի կողմից հեռավար կարգով ստորագրված փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում (այդ թվում՝ Լիբանանում), նավթի արտահանման սահմանափակումների վերացում, 30 օրվա ընթացքում Իրանի ծովային շրջափակման չեղարկում և Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության վերականգնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *