Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ երկրի հարավում գտնվող Նաբաթիա շրջանին իսրայելական հարվածների հետևանքով 16 մարդ է զոհվել, ևս 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է NNA լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև այլ շրջաններին հասցված հարվածների մասին։
Լիբանանի արևելքում՝ Բեկաայի հովտում, մեկ մարդ է զոհվել, իսկ երկրի հարավային Տյուրոսի (Տիր) շրջանում զոհերի թիվը հասել է հնգի։