Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիայի շրջանում իսրայելական հարվածների հետևանքով 16 մարդ է զոհվել

Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ երկրի հարավում գտնվող Նաբաթիա շրջանին իսրայելական հարվածների հետևանքով 16 մարդ է զոհվել, ևս 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է NNA լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր նաև այլ շրջաններին հասցված հարվածների մասին։

Լիբանանի արևելքում՝ Բեկաայի հովտում, մեկ մարդ է զոհվել, իսկ երկրի հարավային Տյուրոսի (Տիր) շրջանում զոհերի թիվը հասել է հնգի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *