«ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է հանգեցնել հրադադարի տապալման»․ Բաղայի

«ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է հանգեցնել հրադադարի տապալման»․ Բաղայի

ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է հանգեցնել Թեհրանի և Վաշինգթոնի միջև հրադադարի տապալման, РИА Новости-ին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Հորմուզի նեղուցի շրջափակումը սադրիչ քայլ է, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ անօրինական, և այն կարող է հանգեցնել հրադադարի ռեժիմի տապալման։ Այդ դեպքում մեր զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել», – ասել է Բաղային։

Նախօրեին Associated Press-ը հայտնել էր հրադադարը շարունակելու Վաշինգթոնի և Թեհրանի համաձայնության մասին: Էսմայիլ Բաղային հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են Պակիստանի միջնորդությամբ: Տեղեկությունը չի հաստատել նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *