Օրական քանի քայլ պետք է կատարել՝ նստակյաց աշխատանքի վնասները չեզոքացնելու համար

Գիտնականները պարզել են, որ մարդը օրական պետք է կատարի 9-10 հազար քայլ՝ նստակյաց աշխատանքի հասցրած վնասները փոխհատուցելու համար։ Այս մասին հայտնում է British Journal of Sports Medicine պարբերականը։ Գիտափորձերը պարզել են, որ նրանք, ովքեր կատարում են օրական 9-10 հազար քայլ, ավելի քիչ են ենթակա սիրտ-անոթային հիվանդություններ ունենալու կամ վաղաժամ մահվան ռիսկին։ Նվազագույնը՝ 4-5 հազար քայլն է, որն օրգանիզմի համար ապահովում է հավելյալ պաշտպանիչ էֆեկտ, նշում են մասնագետները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *