«Ոչ մի շագանակագույն կոշիկ». ԱՄՆ փոխնախագահը պատմել է Թրամփի շրջապատում գործող չգրված դրես-կոդի մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանում է իր թիմի անդամների արտաքին տեսքին վերաբերող որոշակի պահանջներ, ներառյալ ոչ պաշտոնական «դրես-կոդը» Օվալաձև աշխատասենյակում աշխատանքի համար։

Այս մասին Վենսը պատմել է Hang Out with Sean Hannity փոդքաստում, որտեղ քննարկել է տարբեր թեմաներ, այդ թվում՝ արտաքին քաղաքականությունն ու վարչակազմի ներքին աշխատանքը։

Փոխնախագահի խոսքով՝ Թրամփն ակնկալում է, որ իր կաբինետի անդամները պաշտոնական միջոցառումներին հայտնվեն մուգ կապույտ կոստյումներով, միագույն փողկապներով և սև կոշիկներով։ Նա նաև նշել է, որ նախագահն ուշադրություն է դարձնում նույնիսկ կոշիկների դետալներին։

«Նա կարող է նկատողություն անել կաբինետի որոշ անդամների, եթե նրանք շագանակագույն կոշիկներ հագած լինեն», — հայտնել է Վենսը՝ ընդգծելով, որ նման մեկնաբանություններն ավելի շատ կատակ-խայթոցների բնույթ ունեն։

Վենսը հավելել է, որ նախագահը կարևորություն է տալիս իշխանության ինստիտուտի նկատմամբ հարգանքին և կարծում է, որ արտաքին տեսքը պետք է համապատասխանի պաշտոնի կարգավիճակին։

Զրույցի ընթացքում նա նաև մեկնաբանել է Թրամփի հրապարակային ելույթների հետ կապված առանձին դրվագներ՝ նշելով նրա հումորի զգացումն ու ենթակաների հետ ոչ պաշտոնական շփման հակումը՝ կատակային դիտողությունների միջոցով։

Վենսի խոսքով՝ նման մեկնաբանությունները հաճախ սխալ են մեկնաբանվում լրատվամիջոցներում, թեև թիմի ներսում դրանք ընկալվում են որպես աշխատանքային դինամիկայի տարր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *