Դեպի Վերին Լարս տանող ճանապարհը մի քանի ժամով փակվել է բեռնատարների համար։
Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Սահմանափակումների պատճառը շարունակվող վերանորոգման աշխատանքներն են։
Երթևեկությունը մինչև ժամը 18:00-ն դադարեցված է Գուդաուրիից դեպի Ջվարի լեռնանցք (91-99 կմ) հատվածում: Թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը:
Հիշեցնենք, որ Վրաստանում սկսվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու վնասված հատվածի վերանորոգումը։