«Պետք է պարզել, թե ինչո՞ւ նորմալ չեն աշխատում հակակարկտային կայանները». Նաիրի Հոխիկյան

«Պետք է պարզել, թե ինչո՞ւ նորմալ չեն աշխատում հակակարկտային կայանները». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոծիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում, հատկապես բերքառատ վայրերում արդեն մի քանի օր է՝ ուժեղ կարկուտ է գալիս։ Հավկիթի մեծության կարկուտն անխնա ոչնչացնում է բերքը։
     Հայաստանի վարչապետը երեկ հռետորական հարց էր տվել, թե պետք է պարզել այդ անոմալ տեղումների պատճառը։
     Համաձայն եմ, պետք է պարզել, թե ինչու նորմալ չեն աշխատում հակակարկտային կայանները, ինչու ժամանակին չեն ցրում կարկտաբեր ամպերը։ Դրանք պետության ենթակա կառույցներ են։
     Գուցե նրա համար է, որ հայ գյուղացին բերք չստանա, և կառավարությունը այլևս ստիպված չլինի՞ արդարանալ կամ փոխհատուցել Ռուսաստան արտահանելու սահմանափակման համար։ Եթե չկա բերք, ինչի՞ համար պետությունը սուբսիդիա հատկացնի տուժած գյուղացուն։
     Ավելին, կառավարությունը խոստացել է փակված ռուսական շուկայի դիմաց բացել Եվրամիության շուկան։ Ու քանի որ Եվրոպան մտադիր չէ բացել իր դռները Հայաստանի առաջ, պետք է մի պատճառ էլ մտածել այդ փակված դռների արդարացումը գտնելու համար։ Հետևաբար, եթե չկա բերք, կարկուտից փչացել է բերքը, ի՞նչը պետք է Եվրոպա արտահանվի։
     Մի զարկով երկու նապաստակ է խփում։ Ի՞նչ կասեք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *