Զինվորների փոխարեն՝ ռոբոտներ. Ուկրաինան փոխում է ռազմաճակատի լոգիստիկան

Արևելյան Ուկրաինայի ճակատային գծում բեռների սովորական մատակարարումն ավելի ու ավելի հաճախ դառնում է մահացու վտանգավոր խնդիր, գրում է Business Insider-ը։

Ականապատ դաշտերը, հրետակոծությունները և դրոններով հագեցած երկինքը ընդլայնել են այսպես կոչված «խոցման գոտին», որտեղ վտանգի տակ են հայտնվում այն զինվորականները, որոնք սնունդ ու զինամթերք են հասցնում խրամատներ։ Ինչպես նշում է Ուկրաինայի 59-րդ գրոհային բրիգադի դասակի հրամանատար Անդրիյ Կուշնիերովը, նման առաջադրանքների համար մարդ-վարորդ ուղարկելն հաճախ նշանակում է գրեթե երաշխավորված մահվան վտանգ։

Այս պայմաններին ի պատասխան՝ Ուկրաինան ավելի ու ավելի ակտիվորեն անցնում է ստորաբաժանումների մատակարարման համար ցամաքային ռոբոտների օգտագործմանը։

Այս մեքենաներն արդեն էապես տարբերվում են պատերազմի սկզբում հայտնված առաջին նմուշներից, երբ օգտագործվում էին պարզ հեռակառավարվող հարթակներ, որոնք երբեմն կիրառվում էին նույնիսկ պայթուցիկ նյութեր հասցնելու համար։ Ռոբոտների նոր սերունդը դարձել է ավելի բարդ և ֆունկցիոնալ։

Business Insider-ի լրագրողներն այցելել են Կիևի մարզում գտնվող արտադրական հարթակ, որտեղ արագացված ռեժիմով հավաքվում են նման մեքենաներ։ Գործարանը գտնվում է ռազմաճակատի գծից հեռու, սակայն դրա արտադրանքը նախատեսված է հենց առաջնագծի համար։

Արտաքուստ այս ցամաքային հարթակները հիշեցնում են գոլֆ-մեքենաների ռազմական տարբերակները, սակայն առանց խցիկի, նստատեղերի և վարորդի կառավարման սարքերի։ Դրանց կառուցվածքն ի սկզբանե չի ենթադրում մարդու ներկայություն մեքենայի վրա։

Մշակման հիմնական գաղափարն այն է, որ օպերատորին ամբողջությամբ դուրս բերվի խոցման գոտուց։ Ռոբոտները կատարում են լոգիստիկական առաջադրանքներ՝ զինամթերքի, սննդի և այլ անհրաժեշտ բեռների մատակարարում՝ նվազագույնի հասցնելով անձնակազմի համար ռիսկը բարձր ինտենսիվության պատերազմի պայմաններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *