Զոհեր կան, վիրավոր երեխաների վիճակը ծանր է․ Ղրիմի արյունալի գիշերը

Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով 14 տուժած, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են Ղրիմի հիվանդանոցներ:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ Կերչի թերակղզու վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել:

Նրա տվյալներով՝ տուժած երեխաների վիճակը ծանր է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *