Գնանդշտայն հնագույն ամրոցում ալքիմիական փորձերի հետքեր են գտել

Գնանդշտայն հնագույն ամրոցում ալքիմիական փորձերի հետքեր են գտել

Սաքսոնական Գնանդշտայն ամրոցում հնագետները գտել են ալքիմիական փորձերի հետքեր։ Այս մասին հայտնում է Heritage Daily-ն։ Ամրոցում իրականացված պեղումների ընթացքում, որը համարվում է Սաքսոնիայի ամենալավ պահպանված ռոմանական միջնադարյան ամրոցը, գիտնականները հայտնաբերել են մի քանի անոթներ։ Դրանց ձևը լիովին համապատասխանում է ուշ միջնադարի և վաղ նոր ժամանակների շրջանի ալքիմիական ավանդույթին։

Անոթները, ենթադրաբար, օգտագործվել են 15-16-րդ դարերում կախարդական և նախաքիմիական փորձերի համար՝ ներառյալ փիլիսոփայական քարի և անմահության էլիքսիրի որոնումները։ Գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել, թե ինչ նյութեր են ժամանակին պահվել դրանց ներսում՝ սնդիկ, ծծումբ, թթուներ, թե բուսական թուրմեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *