
220 տարվա մեջ առաջին անգամ ամբողջությամբ կցուցադրվի աթենական Պարթենոնի ողջ ֆասադը։ Այս մասին հայտարարել է Հունաստանի Մշակույթի նախարար Լինա Մենդոնին։
Նախարարը ասել է, որ ավարտվել է բացառիկ բարդ եւ աշխատատար ռեստավրացիոն աշխատանք, որի շնորհիվ Պարթենոնին արեւմտյան ֆրոնտոնին վերադարվել է ամբողջական տեսքը եւ այն կցուցադրվի վերջին 220 տարում առաջին անգամ։
Մենդոնին ընդգծել է, որ ստացվել է հիրավի հիացմունքի արժանի գործ։ Նախարարը նաեւ ասել է, որ կատարված աշխատանքը ցույց է տալիս, որ ռեստավրացիոն հունական դպրոցը աշխարհի ամենից հեղինակավոր ու լավագույն ռեստավրացիոն դպրոցներից է։