
Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է, որ Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակության անդամները հրաժարվել են մասնակցել ամերիկացիների հետ համատեղ լուսանկարվելու և ձեռքսեղմման արարողությանը հանդիպումից առաջ։
Գործակալության տվյալներով՝ բանակցությունների կազմակերպիչները և ամերիկյան պատվիրակությունը նախատեսել էին ձեռքսեղմման արարողություն անցկացնել քառակողմ հանդիպման մեկնարկից առաջ, սակայն իրանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել։