Շվեյցարիայում ավարտվել է Իրանի, ԱՄՆ-ի, Պակիստանի և Կատարի միջև բանակցությունների առաջին փուլը

Շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանում ավարտվել է Իրանի, ԱՄՆ-ի, Պակիստանի և Կատարի միջև բարձր մակարդակով քառակողմ բանակցությունների առաջին փուլը, հաղորդում է Press TV-ն։

Հիշեցնենք, որ բանակցությունները մեկնարկել են այսօր՝ կիրակի, հունիսի 21-ին։

Իրանական պատվիրակության կազմում են եղել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ ԱԳ նախարար Աբաս Արաղչին և գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Ամերիկյան պատվիրակության կազմում են եղել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *