
Իրանի և Միացյալ Նահանգների միջև Շվեյցարիայում ընթացող բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, Reuters -ին հայտնել է իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը։
Միևնույն ժամանակ, իրանական Fars լրատվական գործակալությունը, հղում անելով բանակցային թիմին ծանոթ աղբյուրին, հայտարարել է, որ քառակողմ բանակցությունները դադարեցվել են 80 րոպե տևած խորհրդակցություններից հետո։ Աղբյուրի խոսքով՝ դադարը պայմանավորված է պատվիրակությունների ներսում խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությամբ։