Տղամարդը մահացել է շաբաթ երեկոյան Նյու Յորքի Madison Square Garden-ում կայացած համերգի ժամանակ բարձրությունից ընկնելուպատճառով, հայտնում է NBC News-ը։
Իրավապահների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Goose ռոք խմբի ելույթի ժամանակ։
Տղամարդը, որի ինքնությունը դեռևս չի հաստատվել, գտնվել է միջոցառմանը և ընկել է «բարձրությունից»։ Ոստիկանությունը տեղական ժամանակով ժամը 21:51-ին ահազանգ է ստացել արենայի հասցեով (4 Penn Plaza) և ժամանել վայր, որտեղ հայտնաբերել է անգիտակից վիճակում գտնվող 51-ամյա տղամարդու։
Տուժածին Նյու Յորքի հրշեջ ծառայության ուժերով տեղափոխել են Bellevue հիվանդանոց, սակայն բժիշկները արձանագրել են նրա մահը։ Նախնական տեղեկություններով, նա կարող էր ընկնել պատշգամբից։
Ոստիկանությունը շարունակում է հետաքննել տեղի ունեցածի հանգամանքները։
Goose խումբը ցավակցություն է հայտնել՝ հայտարարելով, որ խորապես ցնցված է ողբերգությունից և շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր օգնություն են ցուցաբերել։