«Խայտառակություն է այն, ինչ այսօր տեղի է ունենում արդարադատության համակարգում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Խայտառակություն է այն, ինչ այսօր տեղի է ունենում արդարադատության համակարգում»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք շատ ոլորտներում մաֆիայի դեմ ենք պայքարում, և այդ մաֆիան իր մետաստազներն ունի բոլոր տեղերում․․․ Քիմոթերապիան այլևս օգուտ չի տալիս, մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում՝ արդարադատության հարցը»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով արդարադատության ոլորտին։

«Հերիք ա, ժողովրդի նեռվերն ինչքա՞ն կարելի է քայքայել․․․ Խայտառակություն է էն, ինչ այսօր արդարադատության ոլորտում տեղի է ունենում, էդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի․․․ ՀՀ-ում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից, Հայաստանում պետք է ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որը կբխի ժողովրդից, սա լինելու է բացարձակ առաջնահերթություն․․․ Ինչի՞ մինչև հիմա մենք սա չենք արել, որովհետև առանց սահմանադրական փոփոխությունների դա հնարավոր չէ»,- ընդգծեց Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *