
86 տարեկանում մահացել է «Ընկերները» եւ «Մեծ Պայթյունի տեսությունը» սերիալների ռեժիսոր Ջեյմս Բերոուզը։ Այս մասին հայտնում է New York Times պարբերականը։
Ռեժիսորի գործակալ Ռիկ Ռոզենը հաստատել է Բերոուզի մահվան մասին լուրի իսկությունը։ Ամերիկյան կինոաշխարհի շատ ներկայացուցիչներ, ովքեր տարբեր տարիներին նկարահանվել են նրա մոտ, իրենց ցավակցական գրառումներն են կատարել։
Բերոուզը ավելի քան կես դար եղել է հեռուստատեսության եւ կինոյի ոլորտում։ Արժանացել է բազմաթիվ պատվավոր մրցանակների։
Նկարահանել է բազմաթիվ հայտնի հեռուսասերիալային երգիծական նախագծեր, որոնք գրավել են միլիոնավորների ուշադրությունը։