
Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի գլխավոր դատախազ, ստալինահուշ արդարադատ. 2018 թ. հեղափոխությանը հավատարիմ ժողովուրդն ուզում է իմանալ ի՞նչ եղավ Մարմարաշենում ընդդիմադիրներին ծեծելու գործը, ի՞նչ եղավ Լիճք գյուղի ընտրական տեղամասում ընդդիմադիր ուժի վստահված անձին ծեծելու գործը, ի՞նչ եղավ Արթիկում ընդդիմադիր թեկնածուի կողմնակցին ծեծելու գործը, ի՞նչ եղավ Ապարանի` Վերին Արտաշատի` Ստեփանավանի, Խնձորեսկի` Սպիտակի` Էջմիածնի և Թալինի վարչական ռեսուրս օգտագործելու գործը, ի՞նչ եղավ կաթողիկոսին քարով սատկացնելու սպառնալիքի գործը և վերջապես ի՞նչ եղավ «կսատկացնեմ, կջախջախեմ»-ի գործը։ ՀՀ հպարտ քաղաքացիները պատասխանի են սպասում»։