Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա


Աշխարհ


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այդ մասին գրել է Truth Social-ի էջում։ 

«Քիր Սթարմերը հրաժարական կտա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից։ Նա խայտառակ կերպով ձախողվել է երկու կարևոր ոլորտներում՝ միգրացիա և էներգետիկա։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- գրել է Թրամփը։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականի մասին վերջին օրերին պարբերաբար գրում են միջազգային լրատվամիջոցները։ Որպես պատճառ նշվում է Սթարմերի՝ իշխող Լեյբորիստական կուսակցության ներսում աջակցության կորուստը։ Սթարմերն այդ լուրերի ֆոնին օրեր առաջ հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *