Իրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառով


Քաղաքականություն


Իրանի պատվիրակությունը Շվեյցարիայում ընթացող բանակցությունների ժամանակ բողոք է ներկայացրել ԱՄՆ ներկայացուցիչներին՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային սպառնալիքների պատճառով:

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թեհրանն այժմ դիտարկում է ամերիկյան առաջնորդի հռետորաբանությանը համապատասխան պատասխան տալու տարբերակները:

Բանակցությունների թեժ պահին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում՝ Իրանից պահանջելով անհապաղ դադարեցնել Լիբանանում իր պրոքսի ուժերի գործողությունները:

Նա հայտարարել է. «Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես անցյալ շաբաթ, բայց ավելի ուժեղ»:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *