Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

ՆԳ նախարարության պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին, որտեղ աշխարհի տարբեր երկրներ և առաջատար ընկերությունները ներկայացրել են պաշտպանության և անվտանգության ոլորտի նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները: Այս մասին NEWS.am—ին հայտնում է ՆԳՆ-ն։ 

Եվրոպոլում ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանն ու ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ են ունեցել ինչպես գործընկեր պետությունների, այնպես էլ մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 

Քննարկվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության գործունեության համար կիրառելի տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերման, փորձի փոխանակման ու հետագա համագործակցության հնարավորությունները։  

ՆԳՆ պատվիրակությունը շրջել է նաև Հայաստանի տաղավարում, հետևել միջոցառման շրջանակում կազմակերպված ոստիկանական ցուցադրական ուսումնավարժություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *