50 մտավորականներ հայտարարություն են տարածել

50 մտավորականներ հայտարարություն են տարածել

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների․
     «Սիրելի՛ հայրենակիցներ, 2026թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, մեր կարծիքով, անցան համատարած ապօրինությունների, բռնաճնշումների, վախի մթնոլորտի տարածման, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և հետապնդումների ներքո:
     Ապօրինի հետապնդման ենթարկվեցին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ: Քվեարկությունից երկու շաբաթ առաջ ապօրինի քրեական գործ հարուցվեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ նախընտրական արշավի բնականոն ընթացքը խափանելու և նրան մեկուսացնելու նպատակով:
     Անընդունելի այս գործելաոճն իշխանությունների կողմից շարունակվում է նաև այսօր:
     Ակնհայտ է, որ նման ռեպրեսիվ միջոցներով իշխանությունները չեն կարող երկարաձգել իրենց կառավարման տարիները: Հետապնդելով հայրենասեր գործիչներին, այլախոհներին՝ նրանք թուլացնում են երկրի դիմադրողականությունը, վտանգի տակ դնում անվտանգությունը: Բացի այդ այս գործելաոճով հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական պետություն, ինչպես որ խոստացել էին:
     Տպավորություն է, որ գործող իշխանությունը փորձում է ստեղծել նոր բռնապետություն և ձևավորել վախի համատարած մթնոլորտ՝ 1937թ. ստալինյան ռեպրեսիաների օրինակով:
     Հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ խիստ անհանգստացած են երկրում կատարվող իրադարձություններից և օրհասական այս պահին լռելու ու անտարբեր լինելու բարոյական իրավունք չունեն: Մի կողմից հայոց պետականության կորուստը կասեցնելու հրամայականը, մյուս կողմից՝ ապագայի հանդեպ պատասխանատվությունը, մեզ կանգնեցրել են մեր ձայնը հնչեցնելու պարտավորության առջև:
     Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում շինծու գործով ազատազրկված Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ազնվորեն լծված են պետության գոյության համար պայքարի գործին:
     Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին:
     Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:
     1․ Արթուր Սահակյան – ռեժիսոր
     2․ Լևոն Հարությունյան – դերասան
     3․ Սամվել Հարոյան – մշակույթի գործիչ
     4․ Սամվել Թադևոսյան – ռեժիսոր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միաության անդամ
     5․ Մարտին Վարդազարյան – կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ
     6․ Գուրգեն Մելիքյան – վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր
     7․ Թաթուլ Մանասերյան – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
     8․ Աշոտ Ավագյան – նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր
     9․ Աննա Մայիլյան – երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
     10․ Լևոն Գալստյան – կինոսցենարիստ
     11․ Ժիրայր Դադասյան – բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
     12․ Ներսիկ Իսպիրյան – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
     13․ Դավիթ Ամալյան – երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ
     14․ Արամ Գևորգյան (Արամո) – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
     15․ Էմմա Պետրոսյան – երգչուհի, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ
     16․ Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս
     17․ Արշակ Զաքարյան – կինոռեժիսոր, սցենարիստ
     18․ Նառա Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու
     19․ Արտաշես Բախշյան – սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
     20․ Լուսինե Հարոյան – սոցիոլոգ, հոգեբան
     21․ Կարեն Արիստակեսյան – մշակույթի գործիչ
     22․ Մուրադ Մշեցի – երգիչ, երգահան
     23․ Սարգիս Բաղդասարյան – երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ
     24․ Աշխունջ Պողոսյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
     25․ Արա Նախշքարյան – մշակույթի գործիչ
     26․ Կարո Շահբազյան – մշակույթի գործիչ
     27․ Դավիթ Վարդազարյան – արևելագետ (բգթ)
     28․ Սամվել Գալստյան – երգիչ, երգահան, պրոֆեսոր
     29․ Ռազմիկ Մարտիրոսյան – սոցիոլոգ, հասարակագետ
     30․ Արմեն Մուսայելյան – տնտեսագետ, հասարակական գործիչ
     31․ Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան
     32․ Աստղիկ Ավետիսյան – ԵՊՀ դոցենտ
     33․ Վահան Եղիազարյան – հասարակական և մշակութային գործիչ
     34․ Տիգրան Արզումանյան – քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ
     35․ Աղասի Թադևոսյան – մշակութաբան, դերասան
     36․ Կարո Վարդանյան – գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ
     37․ Արսեն Համբարյան – գրող, երգահան, երգիչ
     38․ Հրաչ Գրիգորյան – Պետական կոնսերվատորիայի դոցենտ
     39․ Թադևոս Տոնոյան – բանաստեղծ, բ. գ. թ., դոցենտ
     40․ Տիգրան Չոբանյան – ճարտարապետ
     41․ Ռոբերտ Եսայան – բանաստեղծ
     42․ Հովիկ Վարդումյան – գրող, ՀԳՄ նախագահության անդամ
     43․ Մենուա Սողոմոնյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

44․ Ցոլակ Ակոպյան – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

45․ Արմեն Մանվելյան – ՀՀ ԳԱԱ առաջատար մասնագետ
     46․ Կարապետ Հակոբյան – ինժեներ-էկոլոգ
     47․ Ռուբեն Հովհաննիսյան – մասսայական միջոցառումների ռեժիսոր
     48․ Արմինե Սարգսյան – պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու
     49․ Արսինե Նավասարդյան – դերասանուհի, ռեժիսոր
     50․ Դավիթ Կարապետյան – մշակույթի գործիչ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *