Այսեր Ղազարյանը ֆեյսբուքում գրել է.
Ադրբեջանական քարոզչական առասպելների փլուզումը. ինչպես է ադրբեջանական կողմը սեփական կորուստները ներկայացրել՝ որպես հայկական
Քարոզչական թեզերը հաճախ փլուզվում են հենց փաստերի և անառարկելի ապացույցների ճնշման տակ: 44-օրյա պատերազմի հարավային ուղղության վերաբերյալ հերթական բացահայտումը ցույց է տալիս, թե ինչպես է ադրբեջանական կողմը փորձել սեփական ջախջախված զրահատեխնիկայի շարասյունը մատուցել որպես հայկական կողմի կորուստ:
Իրականությունը՝ ընդդեմ կեղծիքի. ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառում էր «Թշնամին մարտի դաշտում լքում է զրահատեխնիկան և փախչում» վերնագրով տեսանյութ (տես՝ Youtube-ի հղումով տեսանյութը, 0:34 վայրկյանից), տեսանյութի ներքվում կարճ ներկայացնելով, որ իբրև թշնամին (այսինքն հայկական ուժերը) փախչում է՝ թողնելով զրահտեխնիկա մարտադաշտում — չդիմանալով ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների իրականացրած (այստեղ ուշադրություն) ՀԱԿԱԳՐՈՀԱՅԻՆ գործողություններին, թշնամին փախչեց՝ թողնելով զրահատեխնիկան մարտադաշտում ( երևի հիշում եք, որ թշնամին հայտարարում էր, որ 44-օրյան մենք ենք սկսել, որից հետո իրենք անցել էին հակագրոհի, այո՛ իհարկե, սա էլ այդ «ցայտուն ապացույցներից» մեկն է..)։
Տեսանյութում ցուցադրվում են կործանված և մարտադաշտում թշնամու թողած ռազմական տեխնիկայի կադրերը, իբրև թե դրանք հայկական են, որոնք խոցվել են 27.09.2020թ-ի մարտական գործողությունների ընթացքում: Սակայն Maxar ընկերության կողմից 03.10.2020թ. արված արբանյակային պատկերների OSINT վերլուծությունը լիովին հերքում է այս մանիպուլյացիան:
Վերլուծության հիմնական փաստերը.
• Ճշգրիտ տեղորոշում. խոցված և կանգնած զրահատեխնիկայի կուտակումները գտնվում են Հորադիզից մոտ 2.5-3 կմ դեպի հարավ-արևելք ընկած հատվածում (տես կցված տեսանյութ):
• Կրակային հեռավորություն. շարասյան առաջին երեք զրահատեխնիկաները խոցվել են հայկական առաջնագծից ընդամենը 100 մետր հեռավորության վրա:
• Շարժման ուղղություն. տեխնիկայի դասավորվածությունը փաստում է, որ շարասյունը շարժվել է ադրբեջանական դիրքերից դեպի հայկական բնագիծ (արևելքից դեպի արևմուտք): Սա նշանակում է, որ խոցված տեխնիկան պատկանել է հարձակվող կողմին՝ ադրբեջանական ԶՈւ-ին:
• Արբանյակային պատկերի մանրամասն վերլուծություն. տեսանյությում ներկայացված 03.10.2020թ-ի արբանյակաին պատկերը հանդիսանում է անառարկելի ապացույց մինչև հոկտեմբերի 3-ը տեղի ունեցած մարտական գործողությունների վերաբերյալ.
Հայկական պաշտպանական բնագիծ (կանաչ գույնով). Պատկերի ձախ հատվածում՝ արևմուտքում հստակ երևում են հայկական կողմի ամրաշինական կառույցներն ու խրամատային համակարգը: Դիրքավորումը թույլ է տվել լիարժեք վերահսկել առաջնագծի ամբողջ շարժը:
Ադրբեջանական ելման դիրքեր (կարմիր գույնով). Պատկերի աջ եզրում՝ արևելքում նշված են թշնամու դիրքերը, որտեղից սկսվել է հարձակումը:
Ջախջախված և խոցված զրահատեխնիկա (կարմիր օղակներով). Կենտրոնական մասում՝ դեպի հայկական դիրքեր տանող գրունտային ճանապարհի վրա, երևում են խոցված միավորները: Առաջին երեքը հասել են մեր առաջնագծի «մատույցներին» (70-100 մետր), որտեղ էլ կազմակերպված կրակով ոչնչացվել է:
Եզրակացություն Արբանյակային պատկերների և տեղանքի վերլուծությունները փաստում են ադրբեջանական զրահատեխնիկայի շարասյան ջախջախումը Հորադիզի ուղղությամբ:
Կրելով ծանր կորուստներ հենց մեր խրամատների առջև՝ թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին՝ օգտագործելով տեսանյութի մոնտաժային հնարքներ և կեղծ վերնագրեր: Հետևողական OSINT վերլուծությունը հերթական անգամ փլուզում է ադրբեջանական քարոզչական առասպելները: