71 տարեկան հասակում մահացել է Արևելյան Թիմորի նախկին նախագահ (2017-2022 թթ.) Ֆրանսիշկու Գուտերիշը: Երկրի կառավարությունը յոթնօրյա սուգ է հայտարարել։ Այս մասին հայտնում է «Tatoli» լրատվական գործակալությունը։
Ասիական պետության նախկին առաջնորդը մահացել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի հիվանդանոցներից մեկում։ Հայտնի է, որ հենց այդ հիվանդանոցում էլ նա բուժման կուրս է անցել։ Նշվում է, որ սգո օրերին՝ հունիսի 22-ից 28-ը, երկրի ողջ տարածքում և արտերկրում կիջեցվեն Արևելյան Թիմորի դիվանագիտական ներկայացուցչություններում գտնվող պետական դրոշները։
Գուտերիշը ծնվել է 1954 թվականին Պորտուգալական Թիմորի (պորտուգալական գաղութ 1586-1975 թվականներին) Օսու քաղաքում։ 2002-2007 թվականներին նա զբաղեցրել է երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնը։ 2017 թվականին քաղաքական գործիչը հաղթել է Արևելյան Թիմորի նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների 57,1%-ի աջակցությունը։ Գուտերիշի կառավարման տարիներին երկրի ՀՆԱ-ն աճել է 15%-ով՝ 2020 թվականին կազմելով 1,9 միլիարդ դոլար։ 2022 թվականին նա առաջադրվել է նախագահական երկրորդ ժամկետի համար, սակայն զիջել է Ժոզե Ռամուշ-Օրտային՝ հավաքելով ձայների 37%-ը (մրցակցի օգտին քվեարկել էր ընտրողների 62%-ը)։