Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ազգային փոստային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ահմադիի հետ: Այդ մասին NEWS.am—ին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ 

Կողմերը քննարկել են փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման և առևտրատնտեսական կապերի դյուրացման վերաբերյալ հարցեր: 

Այդ համատեքստում ընդգծվել է 2025 թվականին «Հայփոստ» ընկերության և ԻԻՀ ազգային փոստային ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *