Քիր Սթարմերը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ որոշել է լքել իր պաշտոնը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սթարմերը կարող է իր հրաժարականի մասին հայտարարել երկուշաբթի՝ հունիսի 22-ին, և սկսել իշխանության փոխանցման գործընթացը Մեծ Մանչեսթրի քաղաքապետ Էնդի Բըրնհեմին։

Լրատվամիջոցները հայտնել էին, որ Սթարմերը հանգստյան օրերն անցկացրել է մտածմունքների մեջ՝ հրաժարական տա՞լ, թե՞ պայքարել կուսակցության ղեկավարությունը պահպանելու համար։

Սթարմերի նկատմամբ ճնշումը կուտակվել է մի քանի ամիս շարունակ և կտրուկ ուժեղացել անցած ուրբաթ օրը, երբ Բըրնհեմը համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *