Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել մայիսի 7-ին կայացած տեղական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության կրած պարտությունից հետո։ Այս արդյունքները ծանր հարված էին թե՛ իշխանամետ լեյբորիստների, թե՛ պահպանողականների համար, որոնք զգալի թվով ձայներ զիջեցին Նայջել Ֆարաջի «Reform UK» կուսակցությանը։
Սթարմերի հրաժարականից հետո կառավարության հնարավոր հաջորդ ղեկավար է դիտարկվում Մանչեսթրի նախկին քաղաքապետ Էնդի Բյորնեմը։ Նա վերջերս համոզիչ հաղթանակ էր տարել Մեյքերֆիլդի ընտրատարածքում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Լեյբորիստների շրջանում հույս ունեն, որ Բյորնեմին կհաջողվի կասեցնել «Reform UK»-ի աճող ժողովրդականությունը, որն այժմ համարվում է երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժը։
Սթարմերի հեռանալով՝ Բրիտանիան վերջին տասը տարվա ընթացքում կունենա արդեն յոթերորդ վարչապետը։