Իսպանիայի վարչապետի կնոջն արգելել են լքել երկիրը

Իսպանիայի դատարանը երկրի վարչապետի կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի դեմ կոռուպցիայի, պետական ​​միջոցների յուրացման ու գույքի անօրինական հափշտակման մեղադրանքներով քրեական գործ հարուցելուց հետո խիստ խափանման միջոց է սահմանել՝ արգելելով նրան լքել երկիրը, բռնագրավելով անձնագիրն ու պարտադրելով ամսական երկու անգամ ներկայանալ դատարան:

Ընդ որում՝ դատավոր Խուան Կառլոս Պեյնադոն այս անգամ փոխել է իր նախկին մեղմ դիրքորոշումն ու կտրուկ սահմանափակումներ կիրառել՝ որոշումը հիմնավորելով նրանով, որ վարչապետի կինը կարող է փորձել փախուստի դիմել, իսկ նրա անվտանգության համար պատասխանատու ոստիկանության աշխատակիցները, օգտվելով իրենց դիրքից, հնարավոր է՝ աջակցեն նրան երկրից հեռանալու հարցում։

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ մանրամասնելով, որ Բեգոնյա Գոմեսի դեմ կոռուպցիոն այս գործը շարունակվում է դեռևս 2024 թվականից:

Իրավապահ մարմինների կողմից իրականացվող հետաքննությունը ներկայումս պարզում է ամենակարևորը՝ արդյո՞ք Գոմեսն օգտագործել է վարչապետի կնոջ իր ազդեցիկ պաշտոնական դիրքը՝ բաց մրցույթները շրջանցելու և իր ղեկավարած համալսարանական մագիստրոսական ծրագրի համար խոշոր հովանավորներ ներգրավելու նպատակով։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *