Բյուրգենշտոկում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տևել են ողջ գիշեր․ Շվեյցարիայի ԱԳՆ

ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդների միջև Բյուրգենշտոկում ողջ գիշեր շարունակվել են ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի իրագործմանն ուղղված ակտիվ բանակցությունները։ Այս մասին նշված է Շվեյցարիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Շվեյցարացի համակարգողը ողջունում է հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը Բյուրգենշտոկում միջնորդների, Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացած ինտենսիվ դիվանագիտական բանակցությունների կառուցողական առաջընթացը»,- ասված է տեքստում։ Բեռնը հերթական անգամ պատրաստակամություն է հայտնել այս գործընթացին աջակցելու հարցում՝ հավատարիմ մնալով միջնորդական առաքելության իր ավանդույթին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *