
«Տեսա՞ք՝ կրակի տակ գտնվող Սյունիքում ինչքան ձայն ստացավ Նիկոլը»,- խոսելով խորհրդարանական ընտրությունների ու ՔՊ-ի ստացած քվեների մասին՝ ասել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձել է նաև կուսակցությունների՝ ՍԴ դիմելու փաստին ու սպասելիքներին. «Բնականաբար, ՍԴ-ն հայտարարելու է, որ որևէ հիմք, պահանջ չկա՝ ընտրություններն անվավեր ճանաչելու: Ուզում եմ հույս ունենալ, որ ընդդիմադիր բոլոր ուժերը, ովքեր դիմել են ՍԴ, շատ լավ գիտեն՝ ինչ վճիռ է կայացվելու ու ունեն ճանապարհային հետագա քարտեզ: Եթե չունեք, եթե ՍԴ-ն ձեզ պետք է, որ ժամանակ ձգեք ու ձեր մանդատները վերցնեք, ապա Նիկոլն ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ ու տեղի է ունենալու ձեզ հետ»,- հավելել է նա: