
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ժող ջան, քանի որ զուգահեռ հարցնում եք, սենց պատասխանեմ, չեմ հասցնում բոլորին պատասխանել Թիմ Տելեկոմի ու Ազեռտելեկոմի թրաֆիկի տարանցման պայմանագրի պահով։ Լավ մասեր ունի էս ամեն ինչը. նախ նշված ա հայտարարության մեջ, որ կոմերցիոն հիմունքներով է, այսինքն զուտ տարանցիկ թրաֆիկի վաճառքի մասին է խոսքը, հետո՝ իրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում հենց Նախիջևանի հետ ու Մերձավոր Արևելքի հետ կապի տեսանկյունից»։