Ավինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է մինչև այս տարվա աշուն մայրաքաղաքում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական երթուղիների կահավորումը։

Համապատասխան հանձնարարականը նա տվել է քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։ «Մենք արդեն բազմաթիվ քննարկումներ ունեցել ենք, փորձարկումներ արել ենք։ Առաջին փուլով՝ ցանկալի է մինչև աշուն, եթե դա իրատեսական կլինի, իրականացնել առանձնացված ավտոբուսային երկու հիմնական գծերի կահավորումը, այսինքն՝ գծանշումների իրականացումը։ Այդ ուղեգծերն էլ արդեն մոտավոր ունենք, երկու տարբեր ուղեգծեր», – նշել է Ավինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *