Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են արդարադատության նախարարությունից: 

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացին, դատաիրավական և Սահմանադրական բարեփոխումների ընթացքին: 

Սրբուհի Գալյանը անդրադարձել է նաև ոլորտային մի շարք հարցերի, մասնավորապես՝ պատժից պայմանական վաղակետ ազատման, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց թվային հարաբերակցությանը: 

Կողմերը քննարկել են նաև առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեի հանդիպումները: 

Երկուստեք մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *