Փեզեշքիանը վաղը կմեկնի Պակիստան – ABCMEDIA

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Պակիստան։

Իրանի նախագահի աշխատակազմի համաձայն՝ այցի հիմնական նպատակներից մեկը կլինի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին երախտագիտություն հայտնելն Իսլամաբադի՝ Իրան-ԱՄՆ բանակցություններում միջնորդական դերի համար։

Կողմերը նախատեսում են նաև քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *