«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է: Հայտերի ներկայացման նոր վերջնաժամկետն է՝ 2026 թվականի հունիսի 29-ը՝ ժամը 16:00-ն։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի ImpactAIM կենտրոնի և ԿԶՆ Նորարարության լաբը հրավիրում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մասնավոր հատվածի ընկերություններին ներկայացնելու առաջարկներ «NEST․ Հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության ներքո իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթին։ 

Ծրագրի հիմնական ուղղությունները՝

• Թվային գրագիտություն

• Արհեստական բանականություն

• Կիբեռանվտանգություն

• Փափուկ հմտություններ (soft skills) 

Առավելագույն բյուջեն մեկ կազմակերպության համար՝ 40,000 ԱՄՆ դոլար։

Մանրամասները՝ այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *