ԱՄՆ-ն և Իրանը Բյուրգենշտոկում ընթացող բանակցություններում ամուր հիմքեր են ստեղծել վերջնական գործարքի կնքման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք շատ լավ հիմք ենք ստեղծել հաջողված վերջնական գործարքի համար։ Վերջնական գործարքը տունն է, իսկ մենք դրել ենք դրա հիմքը։ Մենք դեռ ինքնին տուն չենք կառուցել, բայց լավ հիմքեր ենք գցել»,— ասել է նա։