Պարագվայցի ֆուտբոլիստը վերցրել է մրցավարի ժամացույցն ու կապել իր ձեռքին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության Թուրքիա-Պարագվայ խմբային փուլի թեժ հանդիպման ժամանակ ֆուտբոլիստների միջև բռնկված կռվի ընթացքում գլխավոր մրցավարի ժամացույցն ընկել է նրա դաստակից, ինչից հետո Պարագվայի հավաքականի կիսապաշտպան և միակ գոլի հեղինակ Մատիաս Գալարզան գետնից վերցրել է այն, սակայն մրցավարին անմիջապես վերադարձնելու փոխարեն՝ կապել է սեփական դաստակին ու շարունակել խաղը, ինչը համացանցում մեծ տարածում է գտել։

Բացի այդ Ռումինիայի ազգային հավաքականը, անցումային փուլի վճռորոշ խաղում 0:1 հաշվով պարտվելով հենց Թուրքիային, պաշտոնապես զրկվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու բոլոր հնարավորություններից և բաց է թողնելու այս մրցաշարը:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *