Ուրիշի հաշվին ԵՄ գնալու Հայաստանի սպառողական մոտեցումն անընդունելի է․ Զախարովա

Ռուսաստանն ու ԵԱՏՄ-ում նրա գործընկերներն անընդունելի են համարում իրենց հաշվին Եվրոպական միությանը մերձենալու Հայաստանի սպառողական մոտեցումը։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր համար անընդունելի է մեր հաշվին դեպի ԵՄ գնալու վերաբերյալ զուտ սպառողական մոտեցումը։ Ինչպես բխում է առաջնորդների հայտարարությունից, եվրասիական ինտեգրման գծով մեր գործընկերները նույն կարծիքին են»,— ասել է Զախարովան։

Հայաստանի խորհրդարանը մարտին օրենք էր ընդունել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին, որն ապրիլին վավերացրել էր հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ միաժամանակ թե՛ ԵՄ-ի և թե՛ ԵԱՏՄ-ի հետ մաքսային միության մեջ գտնվելն անհնար է։

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել այն առևտրային արտոնությունները, որոնք ստանում էր Միությանն անդամակցության շնորհիվ, մասնավորապես՝ Միության երկրների համար գործող 5%-ի միասնական ցածր սակագնային դրույքաչափը և անգամ մի շարք դեպքերում ապրանքների անմաքս ներկրման իրավունքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *