Ադրբեջանը նավթային լցանավ է նվիրել Թուրքմենստանին

Ադրբեջանը «Դոստլուգ» լցանավ է նվիրել Թուրքմենստանին։ Նավի փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 22-ին՝ առցանց հարթակում, որին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերդար Բերդիմուհամեդովը։

Տանկերը կառուցվել է Բաքվի նավաշինական գործարանում։ 141 մետր երկարությամբ և 7875 տոննա բեռնատարողությամբ նավը դարձել է Ադրբեջանի նավաշինության ոլորտի զարգացման և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման հերթական վկայությունը։

Առ այսօր Բաքվի նավաշինական գործարանն իրականացրել է նավաշինության 14 և նավերի վերանորոգման ավելի քան 170 նախագիծ։ Ձեռնարկության պատվերների փաթեթում ներկայումս կա 17 նավ, որոնցից 11-ը գտնվում են կառուցման, իսկ 6-ը՝ նախագծման փուլում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *