Սաուդյան Արաբիայից հում նավթի արտահանումը նվազել է արդեն երկրորդ ամիսն անընդմեջ՝ ապրիլին հասնելով պատմական նվազագույնին։ Այս մասին են վկայում «Joint Organizations Data Initiative» (JODI) կազմակերպության տվյալները։
JODI-ի փոխանցմամբ՝ դեպի արտերկիր նավթի մատակարարումները կրճատվել են՝ հասնելով օրական 3,99 միլիոն բարելի (մարտ ամսվա 4,97 միլիոն բարելի դիմաց)։
Կրճատվել է նաև նավթի արդյունահանումը. ապրիլին այն կազմել է օրական 6,32 միլիոն բարել (նախորդ ամսվա 6,97 միլիոն բարելի համեմատ)։ 2002 թվականից ի վեր իրականացվող դիտարկումների ողջ պատմության ընթացքում սա ամենացածր ցուցանիշն է։