Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության նախկին առաջնորդ Ջեֆրի Դոնալդսոնը մեղավոր է ճանաչվել սեռական բնույթի հանցագործությունների 18 դրվագով, ներառյալ՝ բռնաբարությունը։ Որոշումն ընդունել է Նյուրի քաղաքի Թագավորական դատարանի երդվյալ ատենակալների հանձնախումբը։
63-ամյա քաղաքական գործիչը մեղադրվում էր երկու տուժողի նկատմամբ 1985-2008 թվականների ընթացքում կատարված հանցագործությունների մեջ։ Նրա կինը՝ Էլեոնորան, նույնպես անցնում էր գործով՝ օժանդակության մեղադրանքով, սակայն առողջական վիճակի պատճառով ներկա չի գտնվել նիստերին։
Երկու մեղադրյալներն էլ ավելի վաղ հերքել էին բոլոր մեղադրանքները և 2024 թվականի մարտին ձերբակալվելուց հետո ազատ էին արձակվել գրավի դիմաց։ Դատական գործընթացի սկսվելուց հետո Դոնալդսոնը հրաժարական էր տվել Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից։
Հունիսի 22-ին նա կալանավորվել է դատարանի դահլիճում։ Դատավճիռը կհրապարակվի ավելի ուշ, սակայն դատավորն արդեն հայտարարել է, որ քաղաքական գործչին, ամենայն հավանականությամբ, երկարատև բանտարկություն է սպասվում։