Քանդելու են Դոնալդ Թրամփի նախկին տունը

Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգում որոշել են քանդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին առանձնատունը։ Այդտեղ Թրամփն ապրել է իր նախկին կնոջ հետ։ Այս մասին հայտնում է Page Six պարբերականը։ Տունը գտնվում են Գրինվիչ քաղաքում։ Սեփականատերը այժմ այլ մարդ է։ Նոր տերը, ում անունը չի բարձրաձայնվում, տարածքի մասշտաբային վերապլանավորում է ձեռնարկել։

Առանձնատան տեղում կառուցվելու են թենիսի կորտեր, բացօթյա լողավազան եւ մի քանի օժանդակ շինություններ եւ գլխավոր առանձնատուն։ Նոր նախագիծը մշակվում է Robert AM Stern Architects ընկերության կողմից, որը ժամանակին՝ 2009-ին, Դալասում նախագծել է Ջորջ Բուշ-կրտսերի նախագահական կենտրոնը։ Տունը 1992 թվականին Թրամփ ամուսինների ամուսնալուծությունից հետո բաժին է հասել Իվանա Թրամփին։ 2024 թվականին՝ Իվանա Թրամփի մահվանից երկու տարի անց, տունը ձեռք է բերվել 31,5 միլիոն դոլարով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *