Զելենսկին մերժել է Լեհաստանի նախագահի հետ հանդիպման առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ հեռախոսազրույցից և Վարշավայում կայանալիք հանդիպումից․ գրում է «Европейская правда»-ն։

Կիևը չեղարկել է այցը և առաջարկել հանդիպումը տեղափոխել անորոշ ժամկետով։ Լեհ-ուկրաինական հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Զելենսկին ուկրաինական ռազմական ստորաբաժանումներից մեկն անվանել է«Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւՀԱ) հերոսների» պատվին։

Լեհաստանը ՈւՀԱ-ն համարում է պատասխանատու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վոլինում լեհերի զանգվածային սպանությունների համար, ինչը ճանաչվել է որպես ցեղասպանություն։

Ի պատասխան՝ Նավրոցկին Զելենսկիին զրկել է լեհական բարձրագույն պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից, իսկ Զելենսկին փոստով հետ է ուղարկել այն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *