Հայտնի դերասանը զոհվել է հրդեհի հետեւանքով

«Իմ բոլոր զավակները» եւ «Սուպերմեն» նախագծերից հայտնի դերասան Պոլ Էյվերին ու նրա կինը զոհվել են հրդեհի հետեւանքով։ Այս մասին հայտնում է WFMZ-ը։ Դերասանն ու նրա կինը՝ Շեյլան, չեն կարողացել դուրս գալ իրենց այրվող տանից՝ Նյու-Ջերսի նահանգի Բլերսթաուն բնակավայրում։ Չնայած որ փրկարարներն ու հրշեջները փորձել են ամեն կերպ օգնություն ցուցաբերել, սակայն դերասանին ու նրա կնոջը փրկել չի հաջողվել։ Նշենք, որ Էյվերին նաեւ Ridge View Echo թերթի հիմնադիրն է եղել եւ հենց այդ թերթն էլ առաջինը հայտնել է դերասանի ու կնոջ մահվան մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *