Ադրբեջանը բողոք է հայտնել Եվրոպայի խորհրդի ներկայացուցչին՝ հայ զինվորականի գործով ՄԻԵԴ-ի որոշման պատճառով

Եվրոպայի խորհրդի բաքվյան գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ 2016 թվականին հայ զինծառայողի մահվան գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշման կապակցությամբ։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը, դիվանագետին վճռական բողոք է հայտնվել դատարանի նշված որոշման դեմ։ Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ այն «անարդար է, կողմնակալ և հակասում է միջազգային իրավունքի նորմերին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *